Քաղաքական տարաձայնությունները չեն ազդի էներգետիկ ոլորտում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագծերի վրա: Այս մասին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը.  կողմերն աշխատում են պայմանագրերի շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք մեր թուրք գործընկերների հետ աշխատում ենք այս պահին գործող առեւտրային պայմանագրերի հիմքով»,- հայտարարել է Միլլերը լրագրողներին, պատասխանելով այն հարցին՝ արդյոք քաղաքական տարաձայնությունները կարող են ազդել նախագծերի վրա:

«Մինչեւ տարեվերջ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակում կկայանա ռազմավարական համագործակցության խորհուրդը,  դրա համար էլ «Թուրքական հոսքը» արդեն այս տարի՝ դեկտեմբերին, կդառնա միջկառավարական, միջպետական մակարդակով  բանակցությունների առարկա»,- ասել է «Գազպրոմի» ղեկավարը: