Մոսկվայի հյուսիս-արեւմուտքի Ավիացիոննի փողոցում դիմակավոր 19 մարդ բեյսբոլի մականներով ջարդուփշուր է արել «Ես Սամարղանդն եմ» սրճարանի գույքը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը» վկայակոչելով օրինապահ մարմինների աղբյուրին: 

Նշվում է, որ հաստատության աշխատակիցներից մեկը, որը Ուզբեկստանի քաղաքացի է, հարձակվողներից փախչելով ցատկել է երկրորդ հարկի պատուհանից եւ ջարդել է ոտքը:

 «Խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: