Աֆղանստանի Նանգարհար նահանգում անօդաչուի հարձակումից սպանվել է «Թալիբան» շարժման 13 գրոհային։ Այս մասին հայտնում է TOLO News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
Տեղի ոստիկանապետ Հազրաթ Օմար Մաշրիկիվալի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Հոգիանիի շրջանում։ «Նուր Ահմադ անունով շրջանի «ստվերային նահանգապետը» եւ նրա մարդիկ անօդաչուի թիրախում են հայտնվել։ Այդ պահին նրանք եքենայում էին եւ պատրաստվում էին հարձակման»,- ասել է Մաշրիկիվալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























