Օրական 700 ներգաղթյալ երեխա է ժամանում Եվրոպա։ Այս մասին հայտնել է ՄԱԿ մանկական հիմնադրամը՝ ՈՒՆԻՍԵՖ-ը՝ ընդգծելով, որ հատկապես աջակցության կարիք ունեն նորածինները, հաշմանդամները, կորած եւ լքյալ երեխաներն ու դեռահասները, որոնք փորձում են Եվրոպա հասնել առանց մեծահասակների ուղեկցության։
Ինչպես նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ներկայիս տարվա ամառվանից կանանց եւ երեխաների թիվն աճել է, եւ այդ միտումի վերջը չի երեւում։ Հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներում ապաստան փնտրող երեխաների թիվը հասել է 214 հազարի։ Եթե հունիսին Հունաստանից Մակեդոնիայի սահմանը հատելիս գրանցված երեխաների թիվը փախստականների քանակի 1/10-ն էր, ապա հոկտեմբերին արդեն կազմում է 1/3-ը։ Այս տարի Շվեդիայում ապաստան է խնդրել 24 հազար երեխա, որոնք ժամանել են առանց մեծահասակների ուղեկցության, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























