ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Նախշուն Տավարացյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նույն հրամանագրով դադարեցվել են Տավարացյանի` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները:




























