Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականացմամբ մեծ սպառնալիքի տակ է դրվում ողջ պետական համակարգը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով, ներկայումս երկրի առջեւ կանգնած են ոչ միայն ներքին, այլեւ արտաքին լուրջ մարտահրավերներ: «Լինելով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից, մենք տեսնում ենո, որ ներկա հանրաքվեն ժամանակավրեպ է: Մենք չենք կարող համաձայնել սահմանադրական փոփոխությունների ներկայիս նախագծի ձեւակերպումների հետ։ Շատ դժվար է պատկերացնել, որ ժողովուրդը ներկայիս իշխանությունների կազմակերպած հանրաքվեին։ Եթե նրանք չկարողացան ապահովել կաշառակերության ոչնչացումը, կանխել արտագաղթը, դա չի նշանակում, որ բոլոր այդ խնդիրները կարելի է լուծել սահմանադրական փոփոխությունների նախագծով»,- ասել է Սարգսյանը։

Նա նշեց, որ ՀՅԴ-ն մոռացել է, որ իրենք սոցիալիստ են եւ չպետք է աչք փակեն սահմանադրական փոփոխությունների նախագծի թերությունների վրա։