Երեւանի բնակարաններից մեկում այսօր՝ նոյեմբերի 16-ին, հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ կախված վիճակում: Այս մասին NEWS.am-Ին տեղեկացրին ՏԿԱՒՆ լրատվականա ծառայությունից:
Ահազանգը ՏԿԱՒՆ-ում ստացել են մոտ կես ժամ առաջ: Նախնական տվյալներով՝ ահազանգել է կնոջ գործընկերը:
Կնոջ՝ Լ.Ա.-ի դին հայտնաբերվել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության պողոտայի բնակարաններից մեկում:
Դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկանները:




























