Պետդումայում ԱԴԲ-ին խնդրում են քննարկել «Իսլամական պետության» ահաբեկիչների պատճառով Telegram մեսինջերի մուտքը սահմանափակելու հնարավորությունը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ռուսական լրատվամիջոցներում բազմիցս հայտնված հաղորդագրությունների համաձայն,  Telegram մեսինջերը «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ակտիվորեն օգտագործվում է քարոզչական նպատակով, ասվում է Պետդումայի սահմանադրական կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Ագաեւի հատուկ ծառայություններին ուղղված հայտարարության մեջ: 

Պատգամավորը ԱԴԲ-ին խնդրել է ստուգել այդ տվյալները եւ դրանց հաստատման դեպքում «քննարկել օգտատերերի համար Telegram մուտքը սահմանափակելու հնարավորությունը»: