Տաջիկստանում ավտոմեքենայի երկամյա ուղեւորուհին ողջ է մնացել 300 մետր բարձրությունից ընկնելուց հետո, տեղեկացնում է «Տաջիկական հեռագրային գործակալությունը»:
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով, վթարի պատճառը քարերի հոսքն է եղել: Այն խորը անդունդ է քշել Խուջանդ-Դուշանբե ճանապարհով ընթացող մեքենան: Մեքենայում գտնվող վարորդն ու երեք ուղեւորը զոհվել են: Վթարից միայն մի երեխա է ողջ մնացել: Նրան վնասվածքներով հիվանդանոց են հասցրել:




























