Պակիստանի եւ Աֆղանստանի տարածքները փոխադարձ ականանետային գնդակոծության են ենթարկվել: Երկուշաբթի այդ մասին տեղեկացրել է Պակիստանի զինված ուժերի ծառայությունը: 

«Անցած ցերեկը Աֆղանստանի տարածքից Պակիստանի Հարավային Վազիրստան նահանգում գտնվող Անգուր Ադդա բնակավայրի ուղղությամբ հինգ ականանետային համազարկ է արձակվել,- տեղեկացրել է Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը: Գնդակոծության հետեւանքով ոչ ոք չի տուժել»: Դրան ի պատասխան, վերոհիշյալ շրջանում տեղակայված զինվորականները ականանետային գնդակոծության են ենթարկել Աֆղանստանին սահմանակից շրջանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: