Ֆինլանդիայի Լախտի եւ Էսպոո քաղաքներում փախստականների ընդունման կենտրոնների մոտ անցած հանգստյան օրերին երկու միջադեպ է տեղի ունեցել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Yle-ին:
Լախտիում փախստականների կենտրոնում կիրակի լույս շաբաթ օրվա գիշերը մի քանի ապակի է ջարդվել: Տեղի ոստիկանության տվյալների համաձայն, անհայտ մարդիկ քարերով երեք պատուհանի ապակի են ջարդել:
Այդ ընթացքում շենքում մարդիկ են եղել, բայց տուժածների մասին չի հաղորդվել:
Էսպոոյում փախստականների ընդունման կենտրոնի մոտ զինված տղամարդու են ձերբակալել: Նա կրակոցներ է արձակել «Ռինեկոտի» կենտրոնի մոտ, որում տեղավորել էին անչափահաս ներգաղթյալների: Պարզվել է, որ նա կրակել է վերափոխված ազդանշանային ատրճանակից:
Ոստիկանության տվյալների համաձայն, տղամարդը կենտրոնին հարակից տանն էր ապրում: Տղամարդը հարբած է եղել եւ պնդել է, թե ուզում էր ինքնասպանություն գործել: Հաղորդվում է, որ տղամարդն օդ է կրակել:




























