Առնվազն 12 մարդ է տուժել Հնդկաստանում Tata Steel կորպորացիայի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով «Հինդու» տեղական թերթի էլեկտրոնային տարբերակը:
Պարբերականի տվյալներով, բոլոր տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Տարածքի վնասված մասը փակվել է՝ կատարածը հետաքննելու նպատակով:




























