2015թ. Ֆինանսների նախարարությունը ՀՀ բյուջե է վերադարձրել 125 մլրդ դրամ, որոնք ավելի վաղ հայտարարագրվել էին որպես հարկային կորուստ։ Այս մասին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ խորհրդարանում 2016թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Տարվա ընթացքում կորուստ են հայտարարագրել 1510 ձեռնարկություն։ Ընդհանուր առմամբ այդ գումարը կազմել է 350 մլրդ դրամ։ Ստուգումների արդյունքում Ֆիննախը դրանից 125 մլրդ դրամը բյուջե է վերադարձրել որպես չհիմնավորված։ «Սա շատ կարեւոր մշտական գործընթաց է»,- ասել է նախարարը։