«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ այսօր` նոյեմբերի 16–ին, Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» հուշարձանին ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, պատգամավորներ, նախարարներ, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)





























