Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եղբոր ու հայրական տները, որ գտնվում են մարզի Կողբ գյուղում, տուժել են նոյեմբերի 14-ի ուժեղ քամուց:

Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ վնասվել են տների տանիքները: Բացի այդ՝ քամուց ամբողջությամբ կամ կիսով չափ պոկվել է նաեւ գյուղի 100 տան տանիք, կոտրվել են տների պատուհանների ապակիները:

Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղապետարանում հանձնաժողով է ստեղծվել, որը հաշվարկել է վնասի չափերը ու ներկայացրել այն մարզպետարան: