Հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց, Յունիբանկն ավելացրել է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը եւ բարելավել է վարկավորման պայմանները:
Յունիբանկից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ «U-Gold» վարկը կարելի է ձեւակերպել Երեւանի «Թամանյան» եւ «Աճառյան» մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սեւան», «Արտաշատ» եւ «Գյումրի» մասնաճյուղերում:
Շահավետ պայմանների շնորհիվ «U-Gold» վարկը հասանելի է հաճախորդների համար եւ կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը: «U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող, 21-63 տարեկան ֆիզիկական անձինք: «U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչեւ 24 ամիս, գումարը` մինչեւ 2 մլն ՀՀ դրամ կամ 5 000 ԱՄՆ դոլար: Տարեկան տոկոսադրույքը ԱՄՆ դոլարի դեպքում սահմանվել է սկսած 16%-ից, իսկ ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձեւակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ տույժերի:




























