Նոր Սահմանդրությամբ ընտրողներն ազատվում են մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրելու գլխացավանքից։ Այս մասին այսօր` նոյեմբերի 17–ին, սահմանադրական փոփոխությունների շուրջ «Իրապատում» հաղորդման շրջանակում գյումրեցի ընտրողներին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` որպես «Այո»–ի ճամբարի ներկայացուցիչ բացատրելով սահմանադրական փոփոխությունների դրական կողմերը։

Ընտրողներից մեկի հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխություններով նոր աշխատատեղեր կբացվեն, Մարգարիտ Եսայանը պատասխանեց, որ Սահամանադրությունն աշխատատեղ չի բացում, բայց թույլ է տալիս խորհրդարանական մեծամասնությանը փոխել վարչապետին, եթե նա, օրինակ, մեկ տարվա ընթացքում չկատարի իր խոստումը եւ խոստացած թվով աշխատատեղեր չբացի։

«Էդ քո ընտրած կայուն մեծամասնությունը կանչում է վարչապետին, ասում է` տես դու էս խոստումդ չես կատարել։ Ես քեզ չեմ թողնում այլեւս, որ դուր վարչապետ աշխատես։ Դու պիտի ազատվես, քո փոխարեն պիտի գա ուրիշ վարչապետ»,– բացատրեց պատգամավորը։