Պակիստանում ուղեւորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, որի հետեւանքով մահացել է 10 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Express Tribune պարբերականը:

«Ռավալինդի ուղեւորված «Ջաֆար Էքսպերս» գնացքը դուրս է եկել ռելսերից Քվետա բնակավայրից դուրս գալուց հետո: Մահացել է 10 մարդ, եւս 100-ը վիրավորվել է»,-պարբերականին հայտնել է  Պակիստանի երկաթուղու ներկայացուցիչը:

Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի արեւմտյան մասում, Բելուջիստան նահանգում: