Սահմանադրական փոփոխություններից հետո իշխանության ընդունած որոշումների համար լինելու է կոլեկտիվ պատասխանատվություն, որն «ամեն մեկն իր վրայից գցելու է»: Այս մասին այսօր` նոյեմբերի 17–ին, սահմանադրական փոփոխությունների շուրջ «Իրապատում» հաղորդման շրջանակում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում ընտրողներին ասաց «Հարավ» ուղղության «Ոչ»-ի քարոզիչ, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը` նշելով, որ գործող Սահամանդրությամբ այդ որոշումների պատասխանատվությունն ընկնում է մեկ մարդու` նախագահի վրա։

 «Երկու անգամ ընտրվելուց  հետո չունենալով վերընտրվելու հնարավորություն՝  միանձնյա իշխանությունը վերածում են  կլանայինի»,-ասաց Վաղինակ Շուշանյանը։

Նա ընտրողներին կոչ արեց «Ոչ» ասել Սահամանդրությանը` քանի որ «ավելի հեշտ է  պայքարել մի անձի դեմ, քան համակարգի,  որը կարող է մեկը մյուսի վրա գցելով` ցրել թեման, հանդարտեցնել հասարակությունը