Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ուշ երեկոյան, շրջագայության ժամանակ, Գյուրջյան փողոցի թիվ 9 շենքի մոտ գտնվող կրպակի հետնամասում հանդիպել են 4 անձանց, որոնցից մեկը նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից նետել է մի փաթեթ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կասկածելի անձինք ժամը 23.45-ին բերման են ենթարկվել բաժին:

Նրանց ինքնությունը պարզվել է՝ 33-ամյա Հարություն Ա., 27-ամյա Համլետ Կ. եւ 24-ամյա Արամիկ Ֆ., իսկ փաթեթը նետողը` 26-ամյա Արման Ն.-ն էր:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փաթեթը, որի մեջ եղել է դեղնականաչավուն զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: