Շարմ էլ Շեյխի ոստիկանությունը օդանավակայանի երկու աշխատակիցների է ձերբակալել՝ Սինայի թերակղզում A321 ռուսական օդանավի աղետի գործի հետաքննության շրջանակներում:
Նրանք կասկածվում են նրանում, որ օգնել են պայթուցիկ սարքը մտցնել ռուսական «Կոլագիմավիա» ընկերությանը պատկանող օդանավ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ռեյթերսի» տվյալներով, ընդհանուր առմամբ, Եգիպտոսի իխանություններն այս գործով 17 մարդու են ձերբակալել, սակայն դեռեւս տեղեկատվություն չկա արդյոք նրանք բոլորն օդանավակայանի աշխատակիցներ են, թե ոչ:





























