Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ջիդա եւ Մեքքա քաղաքների բնակիչներին կոչ են արել մնալ տանը՝ հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ն:
Այդ քաղաքներում չեն դադարում հորդառատ անձրեւները եւ ուժեղ քամին: Փողոցները ջրի տակ են մնացել, մեքենաները դժվարությամբ են անցնում: Փակ են դպրոցները եւ պետական հաստատությունները: Թագավորության քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, Մեքքայի եւ Ջիդայի բնակիչների համար վտանգավոր է փողոց դուրս գալը:





























