Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանին հետաքրքրում է, թե ինչու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Սահմանադրության երկու նախագիծ չի ներկայացրել:
«Պարոն Հրայր Թովմասյան, մենք այսօր հայտնվել ենք ծուղակում. եթե «այո» չասենք Սահմանադրական փոփոխություններին, «այո» ենք ասում հնացած Սահմանադրությանը: Ինչո՞ւ երկու տարբերակ չեք առաջարկել, մրցակցային տարբերակներ, որոնցից մենք կարողանայինք ընտրություն կատարել»,- այսօր՝ նոյեմբերի այսօր` նոյեմբերի 17–ին, սահմանադրական փոփոխությունների շուրջ «Իրապատում» հաղորդման շրջանակում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում ասել է «Հարավ» ուղղության «Ոչ»-ի քարոզիչ Ազատ Արշակյանը՝ դիմելով «Այո» քարոզող Հրայր Թովմասյանին, որը մասնագիտական հանձնաժողովի անդամ է:
Ազատ Արշակյանի խոսքով՝ ինքը կողմ է Սահմանադրական բարեփոխումներին, բայց ոչ այս փոփոխություններին. «Ես որ կողմ եմ բարեփոխումներին, սակայն չեմ ուզում այս փոփոխությունները: Հետեւաբար, եթե ես դեմ քվեարկեմ, նշանակում է՝ կողմ եմ գործող հնացած Սահմանադրությանը»:
Հրայր Թովմասյանն Ազատ Արշակյանին հիշեցնենք, որ Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս հանրաքվեի դնել երկու տարբերակ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:





























