Հայաստանի առողջապահության ոլորտի ծախսերը  2016-ին կկազմեն 86,1 մլրդ դրամ  (ՀՆԱ-ի 1,6 տոկոսը, ընթացիկ փոխարժեքով 179 մլն դրամ. ծ.խ.): 2015-ի համեմատ այդ ծախսերը կաճեն 1,8 մլրդ դրամով կամ 2,1 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի խորհրդարանում 2016-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  

Միջոցների 32,2 տոկոսը նախատեսված է ուղղել ամբուլատոր, իսկ  46,2 տոկոսը` հիվանդանոցային ծառայություններին, 6,5 տոկոսը` հանրային առողջապահության, իսկ  10 տոկոսը` այլ ծրագրերի:

Ամբուլատոր ծառայությունների համար հատկացումները չեն փոխվի եւ կկազմեն  27,7 մլրդ դրամ, իսկ հիվանդանոցայինները կաճեն մինչեւ  3,2 տոկոս` հասնելով 39,8 մլրդ դրամի: