Սրտի անհետաձգելի վիրահատությունների համար 2016-ի պետբյուջեով 420 մլն դրամ է նախատեսված (մոտ 870 հազար դոլար. ծ.խ.): Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի խորհրդարանում ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նարկոլոգիական եւ հոգեկան հիվանդներին կհատկացվի մոտ 274 մլն դրամ, իսկ երեխաների հիվանդանոցային բուժմանը` 122 մլն:
Մեկ հիվանդանոցային օրվա միջինացված արժեքը մարդու համար գնահատված է 14 670 դրամ:
Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը, որը սկսվել է 2015-ին, հասարակությունում արդեն հարգանքի եւ վստահության է արժանացել, հավելել է նախարարը:




























