Երեւանի Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնում ցողունային բջիջների եւ ոսկրածուծի փոխպատվաստման լաբորատորիա կստեղծվի: Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախատեսվում է 2016-ին ավարտել կենտրոնի հիմնական մասնաշենքի վերանորոգումը եւ նորի կառուցումը ֆունկցիոնալ-ախտորոշիչ կենտրոնի համար: Այնտեղ կտեղակայվեն նաեւ վերոհիշյալ կենտրոնն ու լաբորատորիան:
Ընդհանուր առմամբ այդ նպատակի համար արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերից կհատկացվի 4,7 մլն դոլար, հայտնել է նախարարը:
Եվս 150 հազար դոլար կհատկացվի կենտրոնի մասնագետների վերաորակավորմանը, հավելել է նա:





























