Ռուսաստանը խորհրդակցություններ է սկսում Սինգապուրի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Նրա խոսքով, Տրանսխաղաղօվկիանոսկան գործընկերությանը Սինգապուրի մասնակցությունը դժվարություններ չի ստեղծում ԵՏՄ-ի հետ ազատ առետրի գոտու ստեղծման հարցում:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ-ի հետ ազատ առեւրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը դիտարկում է 40 երկիր: Նա հիշեցրել է, որ մայիսին այդպիսի համաձայնագիր է ստորագրվել ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ:
«Այսօր Ռուսաստանը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ միասին հաջողությամբ զարգացնում է ԵՏՄ-ն: Մեր ինտեգրացիոն նախագիծը հենց սկզբից այլ երկրների եւ միավորումների հետ համագործակցության կողմնորոշումն ուներ»,- նշել է նա:




























