Զինվորականները շղթայել են Էյֆելյան աշտարակը՝ կասկածելի փաթեթի առկայության մասին հաղորդման պատճառով: Այս մասին հայտարարել է Փարիզի ոստիկանության ներկայացուցիչը:

«Հաղորդում է ստացվել կասկածելի փաթեթի մասին: Ներկայում տեղեկությունը ստուգվում է»,- ասել է նա:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ շրջանում հրաձգության ձայներ են լսվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար՝ անվտանգության խնդիրների նկատառումներով: