ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը պարել է Բրոդվեյի մյուզիքլների հանրահայտ կատարողների հետ, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։

Գործնական արվեստի մասին սեմինարների շրջանակներում Միշել Օբաման լատինամերիկացի երգչուհի Գլորիա Էստեֆանի հետ «Կոնգա» երգի հնչյունների ներքո ցուցադրել է իր պարային վարպետությունը։

Դրանից հետո Միշել Օբաման ասել է, որ Բրոդվեյը ԱՄՆ ազգային արժեքներից է։ «Բրոդվեյի շոուները մեզ ոչ միայն զվարճացնում են, այլ նաեւ լուսավորում եւ ոգեշնչում»,- հավելել է նա։

Հանդիպմանը ներկա են եղել «Օպերայի ուրվականը» մյուզիքլի հեղինակ Էնդրյու Լլոյդ Ուեբերը եւ դերասանուհի Վուփի Գոլդբերգը, ինչպես նաեւ թատերական դպրոցների 40 ուսանողներ։

Լուսանկարը՝ Associated Press-ի եւ Reuters-ի