«Ավտովարորդների պաշտպանության լիգան», անհատ տաքսիստները եւ տաքսի ծառայությունները նոյեմբերի 20-ին Երեւանի Բրազիլիայի հրապարակից դեպի Կառավարության շենք եւ Բաղրամյան 26 ավտոերթ կիրկանացնեն՝ Հայաստանում տրանսպորտի ոլորտում համակարգային փոփոխությունների պահանջով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ տրանսպորտի ոլորտն անտեսված է եւ գերատեսչական մարմիններն անգործություն են ցուցաբերում:
«Նոյեմբերի 20-ին հանդիպոմ ենք պահանջելու վարչապետի, այնուհետեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ, 22 կետից բաղկացած առաջարկներ ենք ներկայացնելու նրանց, պահանջելու ենք, որ վերահսկողությունը Տրանսպորտի եւ կապի նախարարության Տրանսպորտի տեսչությունից փոխանցվի ոստիկանությանը»,-ասաց նա:





























