Հայաստանի ժողովուրդը պիտի ուղղակի կուլ տա բոլոր ունեւորներին: Այդ մասին նոյեմբերի 18-ին Հայաստանի խորհրդարանում ասել է  «Ժառանգություն» Խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: 

Պետական այրերը, որոնք պիտի ղեկավարեն երկիրը, պետությունը թատրոնի են վերածել, հավելել է նա:  «Սերժ Սարգսյանի ռեժիսորությամբ բոլորն այս երկրից կհեռանան եւ դահլիճում հանդիսատես չի մնա: Իշխանությունն ուզում է երկիրն ամբողջությամբ կուլ տալ: Մեր ժողովրդին, մեր երեխաներին:  Մենք ինքներս նրանց կուլ կտանք: Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին», - ասել է ընդդիմադիրը:

Նա բոլոր հետաքրքրված անձանց նոյեմբերի 20-ին հրավիրել է սահմանադրական փոփոխությունների դեմ հանրաքվեի եւ ազդարարված անժամկետ ակցիային, որի սկիզբը սահմանված է դեկտեմբերի 1-ը: