2016 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքի կտեղավորի 9 հազար մարդու: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, զբաղվածության ոլորտի ծրագրերի համար 2016-ին կհատկացվի 2,3 մլրդ դրամ: Սեզոնային եւ մշտական զբաղվածության ծրագրերով նախատեսվումէ  ստեղծել շուրջ 9 հազար աշխատատեղ, այդ թվում 8 հազար քաղաքացիների համար, որոնք մրցունակ չեն աշխատանքի շուկայում: