Եվրամիությունը օրինական ներգաղթյալների կարիք ունի։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է աշխատենք ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի միգրացիայի խնդրի շուրջ։ Մենք պետք է աջակցենք ներգաղթյալների շարժունակությանը՝ հաշվի առնելով մեր ժողովրդագրական եւ տնտեսական կարիքները, քանի որ ԵՄ-ն օրինական ներգաղթյալների կարիք ունի»,- ասել է Մոգերինին Բրյուսելում Եվրախորհրդրանում ունեցած ելույթի ժամանակ։





























