«Իսլամական պետության» գրոհայիններն առաջին անգամ եբրայերեն են օգտագործել սոցցանցերից մեկում տեղադրված իրենց քարոզչական նյութերում: Մասնավորապես, եբրայերենով տեքստի մի հատված, որտեղ սպառնալիքներ են հնչում իսրայելցի երեխաների եւ նրանց ծնողների հասցեին, հրապարակվել է համապատասխան արաբերեն հաղորդագրության կողքին:  

Նախկինում գրոհայինները սոցցանցերում իրենց պաշտոնական հաղորդագրությունները հրապարակում էին արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, քրդերեն, ինդոնեզերեն, բոսնիերեն, ռուսերեն, բենգալերեն եւ ուրդու լեզվով: Բացի այդ, առանձին հրապարակումներ են հայտնվել հինդի լեզվով եւ ալբաներեն, տեղեկացնում է  Lenta-ն: