Նոյեմբերի 18-ին` ժամը 11:30-ի սահմաններում,  ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել դատապարտյալ Ա.Ս.-ի անվամբ քաղաքացի Ֆ.Ա.-ի կողմից բերված փայտյա սեղանը, որի ոտնակների մեջ փորված թաքստոցներից հայտնաբերել է պոլիէթիլենով փաթեթավորված 2 փաթեթ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ փաթեթներում եղել են համապատասխանաբար 8,1 եւ 9,6 գրամ ընդհանուր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ, որոնց  մի մասը`  B8 դրոշմի առկայությամբ:

Փաթեթներն առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: