Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման առաջին նիստին պատգամավորների երդման ժամանակ տեքստում առկա «թուրք ազգ» կապակցության փոխարեն «Թուրքիայի ազգեր» ասած քուրդ կին պատգամավոր Լեյլա Զանան պնդել է, որ նորից չի երդվելու։
Թուրքական Diken կայքի փոխանցմամբ՝ Լեյլա Զանայի երդումից հետո խորհրդարանի ժամանակավոր նախագահ Դենիզ Բայքալը հայտարարել է, թե նրա երդումն անվավեր է եւ ցանկության դեպքում Լեյլա Զանան կարող է կրկին երդվել։
Սակայն քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան հայտարարել է, թե չի պատրաստվում կրկին երդվել՝ խորհուրդ տալով տեքստը փոխել։





























