Հայաստանում կենսաթոշակները նախորդ երկու տարիներին աճել են, եւ 2016-ին այլեւս չեն բարձրանա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նա հիշեցրել է, որ վերջին երկու տարում միջին կենսաթոշակն աճել է 15 տոկոսով: Այդրունքում բյուջեի ծանրաբեռնվածությունն ավելացել է 60 մլրդ դրամով: 
Ընդհանուր առմամբ, կենսաթոշակային ապահովության համար նախատեսվում է տրամադրել 250 մլրդ դրամ կամ բյուջեի ընդհանուր սոցիալական ծախսերի 68,5 տոկոսը՝ 490 հազար թոշակառուի հաշվարկով: