Երեւանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ «Ազգային ինքնորոշում միավորումն» այսօր՝ նոյեմբերի 18-ին, ակցիա է իրականացնում: NEWS.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիյանը նշեց, որ եկել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին զգուշացնելու, որ նրանք մասնակցում են հակասահմանադրական գործողության:
Մեզ հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշեց, որ նոյեմբերի 27-ին հանրահավաք են անցկացնելու, եւ քաղաքացիներին հորդորեց մասնակցել դրան:
Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6–ին:





























