Կանարյան կղզիների ափերին նավի խորտակումից հետո  առնվազն 24 մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով EFE գործակալությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ 46 ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է երեքշաբթի երեկոյան Գրան Կանարիա կղզուց 237 կմ հեռավորության վրա։

Այս պահին շարունակվում են կորածների որոնումները։ Եթե ներգաղթյալներին չգտնեն, այս ողբերգությունը կճանաչվի այս շրջանում 2006թ.-ից հետո տեղի ունեցած ամենամեծ նման աղետը։ Այն ժամանակ մահացել էր 45 մարդ։