Լոնդոնի մետրոյում տարեց տղամարդը գնացքի տակ է հրել հիջաբով կնոջը: Ինչպես գրում է  The Daily Mail-ը, անվտանգության տեսախցիկը նկարահանել է միջադեպը: 

Հաղորդվում է, որ տղամարդը մահմեդական կնոջը հրել է կառամատույցին մոտեցող գնացքի տակ: Բայց կինը գնացքին խփվելով, հետ է մղվել: Արդյունքում նա ընդամենը թեթեւ քերծվածքներ է ստացել: 

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ծերունուն: Ազգությամբ ճապոնացի 81-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել մահափորձ կատարելու համար, գրում է «ԱիՖ»-ը: