Փրկարարները եւս երկու մարդու դի են գտել հարավչինական Չժեցզյան նահանգի Լիշույ քաղաքային օկրուգի գյուղերից մեկում, որտեղ նոյեմբերի 14-ին սողանք էր եղել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Այսպիսով նոյեմբերի 14-ի սողանքի հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 35-ի:

Երկու մարդ առաջվա պես անհետ կորած է համարվում: Մեկ մարդու ողջ են գտել ու բժիշկները նրա վիճակը կայուն են համարում:

Հողի շերտի տակ է մնացել 27 տուն: Փլատակների մաքրման ու որոնողական աշխատանքների հարցում փրկարարներին օգնում են Չինաստանի ազգային ազատագրական բանակի զինծառայողները ու ոստիկանները՝ ընդհանուր առմամբ շուրջ 2.3 հազար մարդ: Զոհվածների ու անհետ կորածների ընտանիքի անդամների հետ աշխատում են 50 հոգեբաններ:

Նոր սողանքների սպառնալիքի պատճառով գյուղի ավելի քան 300 բնակիչ տարհանվել է: Տեղական իշխանությունները մտադիր են նրանց մի մասին բնակեցնել առավել անվտանգ վայրում: