«Իսլամական պետության» ոչնչացման համար Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ լայն կոալիցիա կստեղծվի: Այդ մասին BFM-ի եթերում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: 

«Հաջորդ երկուշաբթի պատրաստվում եմ Վաշինգթոն մեկնել, իսկ ուրբաթ` Մոսկվա, Բարաք Օբամայի եւ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու մեր ջանքերի կոորդինացման հարցը, որպեսզի միասին աշխատենք հնարվորինս կարճ ժամկետում այդ նպատակին հասնելու համար:  Մենք պիտի լայն կոալիցիա ձեւավորենք, որը կկարողանա վճռական հարված հասցնել», — ասել է Օլանդը` մեկնաբանելով փարիզյան Սեն-Դենի արվարձանում ոստիկանական գործողության արդյունքները, գրում է  Gazeta-ն:

Այս համատեքստում Օլանդը նաեւ գովել է իրավապահներին հանցագործներին ձերբակալելու եւ ոչնչացնելու ուղղությամբ արդյունավետ գործողության համար: