Վարչապետը չպետք է գործադիր իշխանության անդամներին հանցագործության մասնակից դարձնի։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ տասնյակ հազարավոր մարդիկ՝ բժիշկները, բուժաշխատողները, համայնքային ծառայողները, արդեն հանձնարարություն են ստացել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ «այո»-ի համար ձայներ հավաքել։ Միաժամանակ պաշտոնական դիրքի նման չարաշահումները  պատժվում են ՔՕ 149-րդ հոդվածով, 2-5 տարվա ազատազրկմամբ։ «Այսպիսով Ձեր պատճառով գործադիր իշխանության անդամները ռիսկի են դիմում հայտնվել բանտում։ Պետք չէ։ Դրանց հանցագործության մասնակից մի՛ դարձրեք»,- կոչ է արել Զուրաբյանը։