ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց ներկայացնող կառավարությունները համատեղ աշխատում են` նպաստելու բանակցություններին, որոնք ի վերջո կհանգեցնեն հակամարտության հանգուցալուծման: Այս մասին Երեւանում նոյեմբերի  18-ին ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Բրիջիտ Բրինկը: 

Անդրադառնալով լրատվամիջոցներում խմորվող այն տեղեկություններին, թե հնարավոր է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու տարածքի մի մասի հանձնում, նա պատասխանել է, թե տեղեկացված չէ դրա մասին:  «Մենք գործընթաց ունենք, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց ներկայացնող կառավարությունները աջակցում են դրան: Բայց ինքը գործընթացը առաջ է գնում համանախագահների ջանքերի շնորհիվ», - նշել է Բրինկը: