Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը տվյալներ է հրապարակել այն մասին, թե ովքեր են աշխատավայրում ամենից շատ սթրեսի ենթարկվում: Առաջին տեղում, պարզվում է, թուրքերն են. այդ երկրի քաղաքացիների 67%-ը նշել է, որ շատ հաճախ աշխատավայրում ուժեղ սթրես է զգում:
Երկրորդ տեղում հույներն են. նրանց 58%-ը նույնպես աշխատավայրում սթրեսի է ենթարկվում: Առաջատարների եռյակը եզրափակում են լեհերը. սթրես է ապրում Լեհաստանի բնակիչների 53.3%-ը:
Հետաքրքիր է, որ աշխատավայրում ամենաքիչը սթրեսի են ենթարկվում Սկանդինավիայի բնակիչները: Օրինակ՝ Նորվեգիայում սթրես է զգում աշխատողների 18.2%-ը, իսկ Շվեդիայում՝ 14.7%-ը:
Ըստ Informing.ru-ի, հետազոտությունում նշվում է, որ սթրեսի հիմնական պատճառը ղեկավարության բռնակալությունն է, ցածր աշխատավարձը, վաղվա օրվա հանդեպ անվստահությունը:




























