Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ 1984 թ. ծնված Մարտիրոս Ե.-ն իրեն պատկանող «ՎԱԶ 21013» մակնիշի ավտոմեքենան կայանել է Գեւորգ Դ.-ի տան բակում` վերջինիս գիտությամբ, որպեսզի նա հսկի, սակայն Գեւորգ Դ.-ն ավտոմեքենայից գողացել է չորս անիվները, գազի բալոնը եւ վաճառել անհայտ անձանց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:

Գեւորգ Դ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: