Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերը բացահայտվել են:

Բացահայտվել է գողության 6 եւ խարդախության 10 դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 եւ գողության 2 դեպք:  

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: