Երեւանի Նորքի հոգեբուժական կենտրոնում նախօրեին սավանով կախված 26-ամյա երիտասարդը նախկինում մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կենտրոնի տնօրեն Գագիկ Սայադյանը:
«Երիտասարդը տառապում էր խորը շիզոֆրենիայով: Նախկինում մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, վերջին անգամ մկրատով վնասել էր պարանոցը: Այդ պատճառով մեզ մոտ ստացիոնար բուժում էր ստանում»,- ասաց Գագիկ Սայադյանը:
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ երիտասարդը վերջին շրջանում շատ հանգիստ է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի հոգեբուժական կենտրոնում նոյեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդներից մեկին աշխատակիցները հայտնաբերել են սանհանգույցում` սավանով կախված:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:





























