Չինաստանի Չժեցզյան նահանգում սողանքի զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 33 զոհի եւ 4 անհետ կորածի մասին։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Լիշույ շրջանի Լիդոնգ գյուղում։ Հողի եւ քարերի հոսքն իր տակ էր առել գյուղը՝ ավերելով 27 տուն։ Փրկարարներին հաջողվել է գտնել միայն մեկ ողջ մնացած մարդու։ Ավելի քան 300 բնակիչներ տարհանվել էին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























