Zergulio բլոգերը բջջային հավելվածների AppStore խանութում «Բալիստիկ հաշվիչ ականանետի համար» ծրագիրն է հայտնաբերել, որը, օգտատերերի կարծիքով, կարող է օգտագործվել զինյալների կողմից:

Բլոգերըն իր հրապարակումը ներկայացրել է Reuters գործակալության՝ 2013 թվականի լուսանկարով, որում սիրիական Ansar Dimachk ապստամբական ջոկատի զինյալներն ականանետին iPad են միացնում:

Ըստ Gazeta-ի, ուկրաինական մշակողի հավելվածը տարածվում է վճարովի հիմունքով եւ պաշտոնապես հավանության է արժանացել Apple-ի մոդերատորների կողմից: Նաեւ այլ հավելվածներ են գտնվել, օրինակ՝ բալիստիկ հաշվիչ դիպուկահար հրացանի համար: